«Ժողովուրդ»-ը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին՝ պատճառաբանելով որ որոշ ժամանակով արգելված է Հայաստան դրամական փոխանցում անել: Պարզվում է՝ այս խնդիրն առկա է նաև Ղազախստանից դրամական փոխանցում իրականացնող անձանց դեպքում:
Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որևէ խոչընդոտ չկա Ռուսաստանից կամ Ղազախստանից գումար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով՝ խնդիրը տեղի բանկային համակարգի հետ է առնչվում:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ղազախական տենգեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների՝ այս ամենի պատճառն իրականում ԱՍՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հրահրած առևտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը