03 06 2019

Լուրջ փոփոխություններ 1000 խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»

Լուրջ փոփոխություններ 1000 խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի երբեմնի երկու խոշոր հանքարդյունաբերող ընկերությունները հազար խոշոր հարկատուների ցանկում լուրջ փոփոխությունների են ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Ասել է թե` ընկերությունը հարկ չի վճարել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 341 մլն 905 հազար դրամ: 

Մյուս ընկերությունը` «Թեղուտ»-ն է, որը շահագործում էր Թեղուտի հանքավայրը, այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 45 մլն 18 հազար դրամի հարկ ու տուրք, անցյալ տարվա առաջին եռամսյակում վճարած 2 մլրդ 182 մլն դրամի դիմաց:

Նշենք, որ «Արմենիան Քափր Փրոգրամ»-ը «Վալլեքս» խմբի մեջ է մտնում, որի ղեկավարն է Վալերի Մեժլումյանը: Սակայն ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, որոնք չի կարողանում մարել, այդ պատճառով էլ դադարեցրել է գործունեությունը: Իսկ գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում: Բայց Թեղուտի հանքավայրը հնարավոր է հուլիսին վերագործարկվի այլ գործարարի կողմից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ