30 05 2019

Վարչապետի այցը Նուր Սուլթան հարթ չի ընթացել․ «Հրապարակ»

Վարչապետի այցը Նուր Սուլթան հարթ չի ընթացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից: Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել և վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու: Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵԱՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի և Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին հետին պլան մղելով: 

Ապա տեղեկություն ստացանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տևել: Եվ որքան էլ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հերքել և ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանությունը սովորել է թաքցնել այդ մանրամասները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ