25 05 2019

Լավրովի հետ զրույցից հետո ԱԳՆ-ում շտապ օգնություն են կանչել․ «168 Ժամ»

Լավրովի հետ զրույցից հետո ԱԳՆ-ում շտապ օգնություն են կանչել․ «168 Ժամ»

««168 Ժամի» խիստ հավաստի տեղե­կություններով՝ անցյալ շաբաթ աշխա­տավայրում կտրուկ վատացել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել: Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի ար­յան զարկերակային ճնշումը: 

ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախա­ձեռնությամբ բավականին ծանր հեռա­խոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովան­դակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խո­սակցությունը նախարարի համար ցան­կալի ընթացք չի ունեցել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ