22 05 2019

Փաշինյանն ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից. «Ժամանակ»

Փաշինյանն ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրո­սյանը արձակուրդ է գնացել, որ օգնի ՔՊ թեկնածո­ւին հաղթել Աբովյանի քաղա­քապետի ընտրություննե­րում, որոնք կայանալու են հունիսի 9-ին: 

Բայց նկատի ունենալով այն հանգաման­քը, որ ՔՊ թեկնածուն հաջո­ղության շատ քիչ հնարավո­րություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապա­լելու դեպքում պաշտոնին վե­րադառնալու ոչ մի բարոյա­կան իրավունք չի ունենա: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյա­նից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ