«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը վայելում են չինական հյուրասիրությունը և այդ մասին ֆեյսբուքյան գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ փաստ գրավել է հասարակության ուշադրությունը: Նիկոլ Փաշինյանը Պեկինում, չգիտես ինչու, խոսել Է ռուսերեն:
Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ կատակը, սպասելի Էր, որ Փաշինյանն այս անգամ թարգմանչի օգնությամբ կհաղորդակցվի և կխոսի հայերեն: Իսկ եթե ոչ հայերեն, գոնե անգլերեն: Անհասկանալի է, թե ինչու է նա Չինաստանում խոսում ռուսերեն: Այս հարցը, ի դեպ, հենց Փաշինյանի համակիրներն են բարձրացնում նրա ֆեյսբուքյան գրառման տակ: Մանավանդ Մեդվեդևի հետ միջադեպից հետո շատ գրվեց ու խոսվեց այն մասին, որ ՀՀ վարչապետին ոչինչ չի խանգարում, որ մշտապես՝ բոլոր այցերի ու հանդիպումների ժամանակ խոսի հայերեն և օգտվի թարգմանիչների ծառայություններից:
Սակայն Հայաստանի վարչապետը, փաստորեն, որոշել է դեմ գնալ հանրային կարծիքին և կրկին հաղորդակցվել ռուսերենով: Չինաստանը, անկախ ամեն ինչից, կոմունիստական երկիր է, հասկանալի է, որ այդ երկրի վերնախավում ռուսերենն ընդունված ու հարգի լեզու է, ու հիմնականում բարձրաստիճան չինացիները տիրապետում են ռուսերենին: Բայց, ամեն դեպքում, սուվերեն և արժանապատիվ երկրի ղեկավարին վայել չեն վասալի պահվածքը և նախկին մետրոպոլիայի լեզուն օգտագործելը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը