«168 Ժամ»-ը գրում է․ «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։
Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների չափերը։
Օրինակ՝ Երևանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգևատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։
Քաղաքապետի տեղակալները և որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը և այլք ևս 840.000-ական դրամներով են պարգևատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, և այլն։Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգևատրել։
Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգևատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ:
Պարգևատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը