07 05 2019

Զինակոչիկների մայրերը՝ ամբաստանյալի աթոռին․ «Ժողովուրդ»

Զինակոչիկների մայրերը՝ ամբաստանյալի աթոռին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշ­առք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: 

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայու­թյան համար ավելի հարմար վայր, բայց և վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք՝ չկատարելով խոստումը: Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչև 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ