«168 Ժամ»-ը գրում է․ «Բանակցությունների ներկայիս ինտենսիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին և բեկումներ առաջիկա կարգավորման հանդիպումներում չեն ակնկալվում:
Ըստ նրա՝ նախարարները կհանդիպեն, կշարունակեն շփումները գուցե նաև ամենաբարձր մակարդակով, կշարունակեն երկարաձգել ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացում, որը ոչ մի լուրջ արդյունքի չի հանգեցնելու, քանի որ կողմերը պատրաստ չեն զիջումների: Ավելին՝ ունեն առավելապաշտական ակնկալիքներ ղարաբաղյան կարգավորման գործընթացից:
Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանն իր քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է երկարաձգում, սպասում է ՀՀ-ի ներսում իրադարձությունների այնպիսի զարգացումների, որոնք կլինեն նպաստավոր ադրբեջանամետ կարգավորման համար:
«Այդ ընթացքում հարկավոր է նաև զուգահեռաբար բանակցային գործընթաց վարել, որոշ թեմաներից խոսել, կարգավորման ծրագրեր առաջ քաշել, հայկական տրամադրությունները ստուգել և ժամանակ շահել: Այդ պատճառով ադրբեջանական կողմը ներկայումս ցանկանում է շարունակել գործընթացը, կրկին ինչ-որ առումով իր օրակարգն է փորձում առաջ մղել, որին դեմ է հայկական կողմը:
Հետևելով այն տեղեկատվական արշավին, որն ադրբեջանական կողմն է իրականացնում վերջին շրջանում նախարարական հանդիպումից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ կա որոշակի նախաձեռնություն Ադրբեջանի կողմից, որի նպատակը, ինչպես ասացի, կարգավորման սեփական օրակարգի առաջմղումն է: Հայկական կողմն էլ իր օրակարգն է իրականացնում Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունների և հումանիտար նախաձեռնությունների տեսքով: Բանակցային գործընթացում այս ակտիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս, սակայն այս ընթացքում ոչ մի րոպե պատերազմի վերսկսման սպառնալիքը չի վերանում»,-ասաց Եվսեևը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը