03 05 2019

Իմքայլական պատգամավորը եղել է նաև ՕԵԿ անդամ․ «Իրավունք»

Իմքայլական պատգամավորը եղել է նաև ՕԵԿ անդամ․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաև ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին:

Սակայն Գ. Պապոյանի քաղաքական անցյալը, կարծես թե, այսքանով չի սահմանափակվում: Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է:

Որքանո՞վ է տեղեկությունը հավաստի, դժվար է ասել, սակայն, ըստ նույն տեղեկությունների՝ այս մասին լավ գիտի ՕԵԿ-ի Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ