«Ժողովուրդ»-ը գրում է․ «Պաշտոնական թվերով անգամ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված՝ լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղևորափոխադրումներ, անկում է արձանագրվել:
Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկոսով: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմում է 73.5 տոկոս:
Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներմուծումը՝ 29.4 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները, հակառակը, նվազել են 82.7 տոկոսով:
Մյուս կողմից՝ ընդհանուր ուղևորափոխադրումները նվազել են 0.9 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, զգալի աճել է՝ կազմելով 74.6 տոկոսով, փոխարենը՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումները նվազել են 3 տոկոսով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը