30 04 2019

Մարզպետն ուզում է Աբովյանում ունենալ իր դրածոն․ «Փաստ»

Մարզպետն ուզում է Աբովյանում ունենալ իր դրածոն․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններին Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Աբովյան քաղաքի ընտրություններին ՔՊԿ թեկնածուն մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ներկայիս ենթականերից է ու վերջինիս համար շատ ցանկալի ու հարմար կուսակցական։

Մեր աղբյուրների պնդմամբ՝ մարզպետի որոշ կողմնակիցներ արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ Պետրոսյանը հենց այդ թեկնածուին է ուզում դարձնել քաղաքապետ, որպեսզի Աբովյան քաղաքը նույնպես իր «բուռը հավաքի», այսինքն՝ այստեղ ունենա իր դրածոն։

Տեղեկություններ կան, որ Պետրոսյանն անձամբ է զբաղվելու նախընտրական քարոզարշավով, որպեսզի հանկարծ իր նախագծածից շեղումներ չլինեն և ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, մի առիթով մարզպետը նույնիսկ ասել է՝ «մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ