27 04 2019

Փաշինյանի համար ԱՄՆ-ից հրավեր կորզելու փորձերն ապարդյուն են. «Փաստ»

Փաշինյանի համար ԱՄՆ-ից հրավեր կորզելու փորձերն ապարդյուն են. «Փաստ»

««Փաստ» թերթն օրեր առաջ անդրա­դարձել էր այն հարցին, որ իշխանու­թյունները ջանքեր են գործադրում վար­չապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր ստանալու ուղ­ղությամբ: Մասնագետների կարծիքով, դա ինքնին կարևոր է, քանզի Հայաստա­նի արտաքին քաղաքականության մեջ, այսպես կոչված, ամերիկյան ուղղությու­նը, մեղմ ասած, արդյունավետ չէ: 

Թերթը պարզել է, որ բոլոր փորձերն առայժմ ապարդյուն են անցնում: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անգամ ԱՄՆ-ից ժա­մանած կոնգրեսականները հայկական կողմի, այդ թվում՝ արևմտյան ֆինանսա­վորողս ունեցող հ/կ-ների ներկայացու­ցիչների «լոբբինգին» խուսափողական պատասխաններ են տվել՝ ասելով, որ «դա իրենց կազմակերպելու թեման չէ», և իրենք, ըստ էության, անկարող են որևէ կերպ հարցին լուծում կամ կարգավորում տալ: Չճշտված տեղեկությունների հա­մաձայն, թեմայի վերաբերյալ չեզոքու­թյուն է ցուցաբերում նաև Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ