«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
Տեղեկություններ կան, որ նախագահ Արմեն Սարգսյանը հակված չէ նորից առաջադրելու իշխանության թեկնածու Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլի» վերաբերմունքից, որը տապալեց իր առաջադրած թեկնածուի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը՝ ընդամենը 24 կողմ ձայն տալով։
Ավելին, «Իմ քայլում» ևս շատերը շահագրգռված չեն Վահե Գրիգորյանի թեկնածությամբ, քանի որ հարցն այնքան արծարծվեց, որ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ եթե Գրիգորյանին ՍԴ գործուղեն, իրենց կարող են մեղադրել ՀՀԿ-ի ճանապարհով գնալու մեջ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը