«Ժամանակ»-ը գրում է․ «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, և այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով: Մեր հրապարակումներին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատական գործընթաց սկսելու միջոցով:
Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՔԿ ծառայության պետ Արտյոմ Ախոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս անգամ այլ ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը