24 04 2019

Ի վերջո, քանի՞ մարդ կդառնա գործազուրկ․ «Փաստ»

Ի վերջո, քանի՞ մարդ կդառնա գործազուրկ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ամիսներ շարունակ իշխանությունը հեր­քում էր արտախորհրդարանական ընդդիմության ներկայացրած վիճակագրությունը, որը փաստում էր, որ կառավարության կա­ռուցվածքի փոփոխության հետևանքով մոտ 10 հազար մարդ գործազուրկ կդառնա: Այս համատեքստում շատ զարմանալի էր, որ կառավարությունը չօգտագործեց իր հնա­րավորությունը և ապրիլի 17-ին ԱԺ-ի ամբիո­նից չներկայացրեց հանրությանն իր հաշ­վարկներն այդ մասով: Սրանից ելնելով՝ պետք է ենթադրել՝ կա´մ կառավարությունը ընդհանրապես նման հաշվարկ չի արել, կա´մ էլ ԱՎԾ-ն չի հասցրել ավարտել «նկարչու­թյունը»:

Երկու դեպքում էլ պատկերը տխուր է: Եթե կառավարությունը չի հաշվարկել, թե քանի մարդ կմնա անգործ, կարելի է ենթադ­րել, որ իշխանություններին չի հետաքրքրում իրենց ընտրողների սոցիալական վիճակը: Իսկ եթե վիճակագրական կոմիտեն դեռևս չի հասցրել հաշվարկել, ապա կարելի է են­թադրել, որ այդ հարցը ամենավերջինն է, որը հետաքրքրում է գործադիրին, կամ էլ արտախորհրդարանական ընդդիմության բերած գործազրկության թիվը ճիշտ է, և ԿԿ-ն փորձում է այն ավելի լուսավոր գույնե­րով ներկայացնել ու դա անել հիմնավոր ձևով, ինչը ժամանակ է պահանջում:

Կա մի աշխատաոճ, որը նաև նոր իշխա­նությունների համար է սովորույթ դարձել. ընդդիմությունը «կարող է բղավել, ոտքերը գետնին խփել, կծել, բողոքել», միևնույն է, ԱԺ-ի մեծամասնությունն իր անելիքը արել է, անում է և կանի, դա հին, խորհրդարանա­կան ավանդույթ է:

ԱԺ այս քառօրյայի «ստարտին» ԱԺ մեծա­մասնությունն առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության կառուցվածքի փո­փոխությունը: Փույթ չէ, որ կառավարությունը կոնկրետ հիմնավորումներ այդպես էլ չներ­կայացրեց իր ընտրողներին, որոնք օրենս­դիր և գործադիր իշխանություններից սպա­սում են բովանդակային և հստակ փոփոխու­թյուններ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, ասել է թե՝ տնտեսության զարգացմանը: Հստակ հիմնավորումների փոխարեն խորհրդարա­նական մեծամասնությունը առաջնորդվեց զգացողությունների սկզբունքով: Կառավարության կառուցվածքի փոփո­խության հաստատումը առանց հիմնավոր տնտեսաֆինանսական հաշվարկների նույնն է, թե կույրը կույրին առաջնորդի: Ի վերջո, ինչից ելնելով է որոշվել, որ մշակույթի և երի­տասարդության հարցերը Կրթության և Գի­տության նախարարության հոմանիշն են, կամ գյուղատնտեսությունը տնտեսական զարգացման և տեղեկատվական տեխնոլո­գիաների նախարարության առաջնահերթությունն է, կամ որ էներգետիկ ոլորտը տա­րածքային կառավարման և զարգացման ճյուղերից մեկն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ