«Ժամանակ»-ը գրում է․ «Հայ ճանապարհաշինարարները շարունակում են զարմացնել իրենց նորանոր աշխատանքային նվաճումներով: Օրերս նրանց հաջողվել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ ասֆալտի հաստությունը նվազեցնելով մինչև 1 սանտիմետր: Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում նրանց հաջողվել է կարկատանի հաստությունը նվազեցնել մինչև 1 սմ, որը կարող է հավակնել գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում:
Հայ ճանապարհաշինարարների այս հաջողություններով զարմացած և հետաքրքրված են բազմաթիվ միջազգային հեղինակավոր ընկերություններ, որոնք դեռևս շարունակում են աշխատել հին ոճով և ճանապարհներն ասֆալտապատում են 15-20 սմ ասֆալտի շերտով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը