«Ժամանակ»-ը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր քվեարկության կդնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: ԼՀ խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումները, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման արդյունքում, և արդյոք դրանք ուղղվելու են աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը:
Ֆինանսների նախարարությունը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրետություն չպարունակող պատասխաններ, ինչը ԼՀԿ նախագահ էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ:
Օգտվելով Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: Նախագիծն այսօր քվեարկության կդրվի առանց քննարկման, և դա նոր Հայաստանում կլինի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական խմբակցությունը դնում է կառավարության մեկ առանձին անդամի պաշտոնանկության հարցը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը