18 04 2019

Օպտիմալացումներ․ քանի՞ մարդ կդառնա գործազուրկ․ «Ժողովուրդ»

Օպտիմալացումներ․ քանի՞ մարդ կդառնա գործազուրկ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետևանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու: Իշխանություններն էլ վստահեցնում էին, որ կրճատումները միանգամից չեն արվելու: 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետև բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ