17 04 2019

Եվրոպական խմբակցությունների հետ չեն կարողանում աշխատել. «Փաստ»

Եվրոպական խմբակցությունների հետ չեն կարողանում աշխատել. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Արդեն երկրորդ նստաշրջանն է, որ ՀՀ նոր իշխանությունները մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին Ստրասբուրգում, սակայն այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել եվրոպական քաղաքական ըն­տանիքներից որևէ մեկում, պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ:

«Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ և´ սո­ցիալիստների խմբում, և´ԵԺԿ-ում՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ խմբակցությունների հետ էին աշխատում ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք հիմա ԱԺ-ում ներկայացված չեն. առաջիննե­րը՝ ԵԺԿ-ի հետ, երկրորդները՝ սոցիալիստների:

Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, այս գործընթացը սառեցված է, և իշխող խմբակցության ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվում մտնել Եվրոպայի երկու ամենաուժեղ և ազդեցիկ խմբակցությունների կազմ: Սա ՀՀ-ի համար բավականին լուրջ խնդիր է, քանի որ ԵԽԽՎ- ում սպասվող բազմաթիվ քվեարկությունների դեպքում կարիք ենք ունենալու այդ խմբակցությունների աջակցության, բայց ներկայացուցիչ չունենալու պարագայում արհեստական խնդիրներ են առա­ջանալու: Ի դեպ, նշվածները Եվրախորհրդարանի երկու մեծ խմբակցություններն են, և նրանց քվեարկությունն էական նշանա­կություն ունի արդյունքների վրա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ