04 04 2019

Կաշառք՝ պետական ֆինանսավորման դիմաց․ «Հրապարակ»

Կաշառք՝ պետական ֆինանսավորման դիմաց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար, կալանավորված Արսեն Դավթյանը, որը պետպատվերի հետ կապված մեքենայությունների մեջ է մեղադրվում, հնարավորություն է ունեցել պետպատվերի վերաբաշխումներ իրականացնել գրեթե ամեն ամիս։

Դա օրենքը չի արգելում, քանի որ բուժհաստատությունները երբեմն չեն ծախսում իրենց հատկացված գումարը կամ գերածախս են անում եւ ընթացքում դիմում են նախարարություն՝ գումարը վերանայելու խնդրով։ Հունվարին Ռազմիկ Աբրահամյանի կենտրոնը մոտ 200 միլիոն դրամ պակաս է ֆինանսավորվել, եւ կաշառք տալու «ջանքերն» ուղղված են եղել գումարն ավելացնելուն։

Մենք փորձեցինք ստանալ նախարարության կողմից այս տարի իրականացված պետպատվերի վերաբաշխումների ցանկը, որից պարզ կդառնար, թե ուրիշ որ կազմակերպությունների հանդեպ է նախարարությունն «առատաձեռն» եղել, սակայն մեզ մերժեցին՝ նախաքննական գաղտնիք է։

Ի դեպ, այս օրերին նույնպես նախարարությունում պետպատվերի վերաբաշխում է ընթանում, որն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը՝ մի քանի պաշտոնյայի հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ