Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի` արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Այվազյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառով են իրեն հեռացրել աշխատանքից` ավելացնելով, որ մինչ այդ իր ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են: Այվազյանը, զրույցի ժամանակ անդրադառնալով վերոնշյալին, ասել է. «Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել։ Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ինքը լուրերը տարածել է, ինքն էլ թող մեկնաբանի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը