««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թևերի «դիվերսիֆիկացիան»: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ, Կարապետյանի խոսքը հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով:
Հիշեցնենք, որ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարևոր դեմքերից մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը: Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ «գործուղվել» է կառավարություն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը