«Իրատես»-ը գրում է․ «Հայերենի իմացությամբ տոգորված իշխանությունները, ըստ երևույթին, մոռացել են քաղաքացիական ավիացիայի պետական ծառայության նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին, որը պաշտոնին նոր նշանակված ժամանակ հայոց լեզվին ընդհանրապես չէր տիրապետում ՝ ո՛չ կարդում էր, ո՛չ գրում:
«Քաղավիացիայի ներքին փաստաթղթաշրջանառությունը սկզբում միայն անգլերենով էր անում, ու ակնկալում, որ ծառայության աշխատակիցներն այս կամ այն գրությանն անգլերենով պետք է պատասխանեն: Բայց երբ աշխատակիցներն ըմբոստացել են, թե անգլերենին մեծ մասամբ չեն տիրապետում, Ռևազյանը վերանայել է իր մարտավարությունն ու սկսել լատինատառ հայերենով նամակներ գրել:
Բայց աշխատողները դրան էլ են ըմբոստացել՝ լատինատառ հայերենով շրջանառած փաստաթղթերին նույն ձևով ընթացք տալը համարելով անպատվաբեր, նվաստացուցիչ: Իրավիճակը հարթելու համար Ռևազյանին խորհուրդ են տվել հայոց լեզվի դասերի հաճախել ու գրել-կարդալ սովորել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը