«Հրապարակ»-ը գրում է․ «Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ:
Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է:
«Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է՝ 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12 է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է. «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»: Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվալում ավելի հարմար է»: Ինչո՞ւ: Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դատապարտյալների հիվանդանոցում» ով ասես՝ չի պառկած, ինչ վարքագիծ ասես՝ չի դրսևորվի»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը