21 03 2019

Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը․ «Փաստ»

Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դես­պան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համա­գործակցության և զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին և գործող իշխա­նությունների միջև համեմատականներ անցկացնելուց և որա­կումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան:

Սվիտալսկին փաստացի հաստատել է այն տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրա­կանացումը դեռևս չի մեկնարկել, այսինքն՝ այն, ինչ ասում է, ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է: 

Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությու­նը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզանե­րի ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որևէ խնդիր չկա: Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը և զրոյացրել այցի վերաբե­րյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ