«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ:
Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի և 10 դատավորների նկատմամբ:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել է, թե անպատասխան է թողնում այն, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Այդ դատավորների թվում նշվում է նաև Ստեփան Միքայելյանի անունը, քանի որ նրա գործողությունների հետ կապված նույնիսկ քաղաքացին բողոքել է նախարարին: «Վարույթ չի հարուցվել, քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրություն ենք տվել»,- ասաց Միքայելյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը