«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ:
Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որեւէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը