«Հրապարակ»-ը գրում է. «4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։ Դեռ ամառվանից ճանապարհների փակման պատճառով ծրագրի իրականացումը կասեցված է, եւ «Լիդիանի» դիմումները՝ ուղղված ՀՀ կառավարությանը, անարձագանք են մնացել։
Կառավարությունը որոշել է նոր փորձաքննություն իրականացնել, որի համար բյուջեից 400 հազար դոլար է հատկացվելու։
Մեր աղբյուրներն ասացին, որ վերջին ամիսներին արդեն տարբեր իրավաբաններ էին աշխատում «Լիդիանի» համար, եւ նրանք վստահեցրել են, որ հաղթելու շանսերը մոտ են 100 տոկոսին։ Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը, ապա թեեւ դեռ թվեր չեն հրապարակում, բայց խոսվում է 1,5 միլիարդ դոլարի մասին, որի մեջ մտնում են ներդրված 400 միլիոնը, վերջին 8 ամիսների վնասները եւ այն հավանական եկամուտը, որը կարող էր ունենալ ընկերությունը հանքը շահագործելու դեպքում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը