«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրվա իշխողները բզին ձեռքով խփելու տրամաբանությամբ են առաջնորդվում: Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակման աղմուկը դեռ չխաղաղված (հիշենք`այն պայթեցրեց համացանցը), մեկ-երկու օր անց, ասում են, վերջինս հավաքել է Հայաստանի հազար հարկատուների ցուցակի առաջին երեք տասնյակ գործարարների (գրասենյակից զանգել են գործարարներին, «ապսպրել»` գա բացառապես այն մարդը, ով հարց լուծող է) և եկածների առջև պահանջ դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար` դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար։
«Թումանյանի շաուրման» Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ին «միացնելու» տրամաբանությամբ առաջնորդվող իշխանությունների այս նորամուծությունը նույնպես հետաքրքիր է. ռեկետի «հերթը» հասել է դասական երաժշտությանը, նման գումարով կարելի է մի ողջ Լա-Սկալա կառուցել, հինգ Բախ, վեց Մոցարտ ծնել»,- ասաց ասողը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը