«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները:
Ըստ մեր աղբյուրների՝ Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու և հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել և չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործառույթը և կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների և հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբերությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում: Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը