«Փաստ»-ը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: «Փաստ» թերթի տեղեկություններով` արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահմաններից:
Սակայն հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտածում է պլան Բ-ի մասին, ըստ որի, մեզ համար ոչ այնքան հաճելի գործընթացների հեռանկարի պարագայում Փաշինյանը փնտրելու է հերթական «քավության նոխազին», և, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ընտրվելու է Զոհրաբ Մնացականյանը: Այդ պարագայում նա պարզապես փոխելու է ԱԳ նախարարին, ինչը թույլ կտա մի կողմից ժամանակ շահել, մյուս կողմից` մեղավորության ամբողջ բեռը բարդել նրա վրա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը