«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սեւ ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները:
Թերթը պարզել է նաեւ, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորաբար էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, ինչպես նաեւ ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ «սեւ ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում:
Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը