07 03 2019

Զարուհի Բաթոյանն ազատվում է Մանե Թանդիլյանի կադրերից․ «168 Ժամ»

Զարուհի Բաթոյանն ազատվում է Մանե Թանդիլյանի կադրերից․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվում է նախկին նախարար Մանե Թանդիլյանի կադրերից: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Սմբատ Սիմոնյանի հետ նախարար Բաթոյանը հրաժարվել է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը՝ նրա հետ հանդիպմանը չհիմնավորելով իր դիրքորոշումը:

Մանե Թանդիլյանի նշանակած անձը համառորեն հանդիպում է փնտրել նախարարի հետ, հայտնել է մնալու իր մեծ ցանկություն մասին: Ավելին, մեկ օրում արագ կազմակերպած ստորագրահավաքով հեռացող ղեկավարի պահանջին են միացել նաև տուն-ինտերնատի շահառուներն ու թվով 250 աշխատակից:

Նախարարին տուն-ինտերնատից ուղարկված գրավոր պահանջն այդպես էլ անպատասխան է մնացել, իսկ հեռացող տնօրենին Բաթոյանը հասկացրել է, որ պայքարելու իմաստ չկա:

Հետաքրքրականն այն է, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար նախարարությունն արդեն երկար ժամանակ նախընտրում է պարբերաբար նշանակումներով հաստիքը թափուր պահել:

Վերջին տնօրենը դարձյալ ժ/պ-ի կարգավիճակում է, օրերս է նշանակվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ