07 03 2019

Վանեցյանի արտոնյալ քեռին շրջանցում է օրենքը․ «Ժամանակ»

Վանեցյանի արտոնյալ քեռին շրջանցում է օրենքը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատյան մաքսատան գանձումների համակարգման  եւ հաշվառման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արամ Ազարյանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին, արտոնյալի կարգավիճակում է։ Նա արդեն մոտ 8 ամիս է՝ աշխատում է Արարատյան մաքսատանը, սակայն առ այսօր հայտարարագիր չի ներկայացրել։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել ԱԱԾ պետի քեռու ունեցվածքի մասին հայտարարագիր, մինչդեռ Հանրային ծառայությունների մասին օրենքը պարտադրում է պաշտոնյային պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիր ներկայացնել։ Այս պարագայում ակնհայտ է, որ Վանեցյանի պաշտոնյա քեռին արտոնյալ է եւ նրան կարելի է շրջանցել օրենքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ