06 03 2019

Իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 43%-ով․ «Ժողովուրդ»

Իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 43%-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստան այցելած իրանցի զբո­սաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշր­ջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հան­գիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառա­յությունները ավելի մատչելի են:

Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքի­այից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը:

Նկատենք, որ Ռուսաս­տանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քա­նակը ևս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամա­նող զբոսաշրջիկների թիվը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ