06 03 2019

Ինչո՞ւ է ֆինանսների փոխնախարարը վաճառում բնակարանը․ «Փաստ»

Ինչո՞ւ է ֆինանսների փոխնախարարը վաճառում բնակարանը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով: Բանն այն է, որ list.am կայքում Բրուտյանը հայտարարություն է տեղադրել` բնակարանը վաճառելու մասին: Խոսքը 6 սենյականոց, 176 քմ տարածքով բնակարանի մասին է:

Օգտատերերից շատերը կատակում էին, թե երկրում իրավիճակ է փոխվել՝ պաշտոնյաներն սկսել են տները վաճառել:

Ի դեպ, մենք փորձեցինք Բրուտյանի հայտարարագրից պարզել, թե արդյո՞ք սա նրա միակ բնակարանն է, թե բնակարաններից մեկը: Պարզվեց՝ Բրուտյանը չի ներկայացրել ոչ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, այլև պաշտոնատար անձի՝ 2018 թ. տարեկան հայտարարագիրը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ