«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են օրակարգային տարբեր հարցեր:
Միաժամանակ անդրադարձ է եղել արտերկրյա վերջին այցերին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինայանին Իրան հաջող այցի համար: Փաշինյանն էլ խոսել է արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի՝ իր ծրագրած այցերի մասին` միաժամանակ նշելով. «Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:
Վարչապետ Փաշինյանի՝ առաջին հայացքից սովորական թվացող այս խոսքերում իրականում քաղաքական լուրջ ենթատեքստ կա: Այսպիսով` Փաշինյանը թեև անուղղակի, բայց և բացահայտ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ա. Սարգսյանի՝ արտերկրյա վերջին այցերի, ավելի ճիշտ՝ այդ այցերի ժամանակ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնի պահելու կապակցությամբ: Ու հիմա նա բացահայտ շեշտում է այդ մասին` նշելով երկուստեք ունեցած տեղեկատվությունները համադրելու կարևորությունը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Արմեն Սարգսյանը շատ ակտիվորեն զբաղված էր արտերկրյա այցերով: Փաշինյանը փաստորեն կոնկրետ վերաբերմունք է արտահայտում: Մանավանդ, որ սահմանադրությամբ նախագահն արտաքին քաղաքականության բնագավառում շատ սահմանափակ լիազորություններ ունի, և այդ լիազորությունների մեջ չեն մտնում պետության անունից պայմանավորվածություններ ձեռք բերելը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը