26 02 2019

Սեֆիլյանը սպառնում է․ «Ժողովուրդ»

Սեֆիլյանը սպառնում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Սասնա ծռեր» կուսակցությունը գնալով վտանգավոր է դառնում պետության համար: Երեկ այս կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով փաստին, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից երկուսը` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, դեռ անազատության մեջ են, ուղղակի սպառնալիք է հնչեցրել իշխանություններին:

«Լռելու և ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, և եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարել է նա:

Այլ կերպ ասած՝ Սեֆիլյանն իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել՝ բաց տեքստով հասկացնելով, որ հարկ եղած դեպքում կրկին կդիմեն զենքի. մի փաստ, որ պետք է լրջորեն մտահոգի իշխանություններին:

Ի վերջո, «Սասնա ծռերը» բազմիցս ցույց է տվել՝ իրենք ամենևին չեն զղջում, որ իրենց պետական ահաբեկչություն հիշեցնող գործողություների հետևանքով զոհվել է երկու ոստիկան, ու արդարացնում են կատարվածը, իսկ հիմա նաև սպառնում: Նրանց պահվածքը հասկանալի է. հատարարելով կուսակցութուն դառնալու մասին` նրանք չկարողացան կայանալ քաղաքական դաշտում և ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում չափազանց քիչ քվե էին ստացել՝ հազիվ 1.5 տոկոս:

Միաժամանակ ակնհայտ է, որ նրանց մեծ մասի նկատմամբ չի տարածվի 2018թ. ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ տուժողներից երկուսն առարկել են: Ու «Սասնա ծռերի» անդամներն իրենց ապագա բանտարկությունը կանխելու համար փորձում են դիմադրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ