«Իրատես»-ը գրում է․ «Մինչ այս օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրամի ֆինանսական մուտքերի, նվիրատուների թեման, շատ ավելի էական մի փաստ անուշադրության է մատնվել:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վճռական ու որոշիչ դերակատարում ունի նրա կինը և, ըստ տեղեկությունների, բացի ներհայաստանյան ֆինանսական տարբեր հոսքերի տիրապետելուց, սփյուռքի հետ ֆինանսական հարցերը ևս նա է լուծում, էլ չենք խոսում կադրային հարցերում վճռական խոսքի իրավունքի մասին:
Նրա հիմնադրած երկու հիմնադրամները` «Իմ քայլը» և City of smile-ը կարողանում են լուծել այնպիսի հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանն անգամ իր ճարտասանությամբ դժվար թե կարողանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրած «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա, ավելին, դրսի գործարարների հետ էլ Աննա Հակոբյանն է աշխատում, և նրա միջոցով են ձեռք բերվում գրեթե բոլոր պայմանավորվածությունները:
Այնպես որ, կարելի է չզարմանալ, եթե առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը