23 02 2019

Արամ Ա-ն քննադատել է իշխանություններին․ «Ժողովուրդ»

Արամ Ա-ն քննադատել է իշխանություններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:

Ուշագրավ է հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանություն(, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. Չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել»,-ասել է Արամ Ա-ն:

Նա միաժամանակ խոսել է բազմակարծության անհրաժեշտության մասին. «Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, դրանք պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ»:

Այլ կերպ ասած՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, թեև ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը՝ շեշտելով «տարբեր կարծիքներ ունենալու» և բևեռացումներ չառաջացնելու անհրաժեշտությունը:

Սա հազիվ թե պատահականության հետևանք լինի՝ հաշվի առնելով ներքաղաքական վերջին իրողությունները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ