22 02 2019

Նոր իշխանությունների օրոք 4 832 խուզարկություն է կատարվել․ «Ժողովուրդ»

Նոր իշխանությունների օրոք 4 832 խուզարկություն է կատարվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերի հարուցմանը զուգահեռ ավելացել են նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ 2018թ. ապրիլի 23-ից մինչեւ 2019թ. փետրվարի 18-ը միայն հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն, որոնցից բավարարվել է 174-ը, մասնակի բավարարվել 3-ը, իսկ 11-ը` մերժվել:

Բայց ավելի լուրջ թիվ է կազմում խուզարկություն կատարելու միջնորդությունները՝ 5 հազար 201 հատ: Դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նշված միջնորդություններից բավարարվել են 4 հազար 832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ