21 02 2019

Քաղցկեղի անվճար բուժում հնարավոր չէ իրականացնել. «Հրապարակ»

Քաղցկեղի անվճար բուժում հնարավոր չէ իրականացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը քննարկելու։ Մասնակցել են Արմեն Տանանյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արթուր Սահակյանը, Ռոբերտ Կուրղինյանը, Արմեն Ավագյանը, նախարարությունից՝ փոխնախարար Արսեն Դավթյանը եւ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, եւ առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։

Նրանք մատնանշել են, որ հսկայական հերթեր են գոյանալու, եւ սկսվելու է վիրաբույժների արտահոսք դեպի այն կլինիկաներ, որտեղ վճարովի են կատարվում վիրահատությունները։

Ի դեպ, այն կլինիկաները, որոնք կստորագրեն պայմանագիրը եւ կմտնեն պետպատվերով օնկովիրահատություններ կատարողների ցանկ, կզրկվեն վճարովի վիրահատություններ անելու հնարավորությունից։ Բժիշկները պահանջել են հստակեցնել ծրագրի պայմանները, վերջնականապես որոշել գնացուցակը։ Նախնական տեղեկություններով, ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» եւ «Իզմիրլյան» ԲԿ-ները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ