««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:
Ըստ «Իրատեսի» տեղեկությունների՝ այդ միջադեպից հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսն ընկերական զրույց են ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ ու վերջինիս հորդորել կա՛մ այսուհետ չբարձրաձայնել ՀԱԿ-ի դիրքորոշումները, կա՛մ առավելագույնս լոյալ լինել:
Այնպես չէ, որ «իշխող կուսակցության ներսում, որ Սոֆյայի տեսակետը կիսողներ չկան, բայց քիչ չեն նաև ՀԱԿ-ի այլ անդամների ասածներն անվերապահորեն ընդունողները: Հետագա գլխացավանքից զերծ մնալու համար երիտասարդ պատգամավորին խմբակցության առավել հասուն ու գրագետ զանգվածը հորդորել է «ջրել» թեման, եթե պետք լինի անգամ զիջողական դիրք ընդունել ու խուսափել հետագա շահարկումներից:
Բացի այդ, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հանդիպումներ են ունենում, ապա կարելի է ենթադրել, որ երկու կուսակցությունների հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն»,- ասաց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը