16 02 2019

Իրավապահ համակարգը վախենում է Քոչարյանի մասով ՄԻԵԴ որոշումից. «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգը վախենում է Քոչարյանի մասով ՄԻԵԴ որոշումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մեզ հասած տե­ղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահ համակարգում արդեն իսկ մտավախություններ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարա­նը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընդդեմ Հայաստանի որոշում է կայաց­նելու: Եվ հիմա խոսվում է այն մասին, որ իրավախախտ որոշումներ կայաց­նողները պետք է պատասխանատվու­թյան ենթարկվեն:

Նրա պաշտպանական կողմը ՄԻԵԴ գանգատ ուղարկեց: Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ անմեղության կան­խավարկածի և պաշտպանության իրա­վունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: Եւ, ահա, փետրվարի 1-ին ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դա­տարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում: Եվ այս իրավիճակից ելնելով՝ իրավապահ համակարգը քննարկում է, թե ով կամ ովքեր են իրավախախտումներ թույլ տվել, որի համար կարող են պատասխա­նատվություն կրել: Բանն այն է, որ դա­տախազներն ու քննիչներն այսուհետեւ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մար­դու իրավունքների եվրոպական դատա­րանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համար մեղավոր են նաեւ նրանք:

Ու մինչ իրավապահները սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը արդեն եղած փաս­տերի մասով նախաքննական մարմինը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, նոր մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանին՝ այս անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 311 ֊րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։ Սրա­նով իհարկե, մի փոքր անլրջացվեց այն մեղադրանքը, որն առաջադրված էր մինչ այս, քանի որ իրավաբանության հետ առնչություն ունեցող մարդը հասկանում է, որ անհեռանկար մեղադրանք է: Ու այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես, ինչ հիմնավորմամբ է մեղադրանք առա­ջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Ավելին՝ այնքան էլ լուրջ չեն ընկալվում գործերը, որոնցով խոսվում է, որ նախկին պաշ­տոնյաներին Սիլվա Համբարձումյանը կաշառել է ժամանակին:

Տեսնենք, թե ինչ դատական ավարտ կունենան այս գործերը, որոնց ելքի մա­սով վատ եվրահեռանկար է ուրվագծվում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ