07 02 2019

Պետության հաշվին Դուբայ են գնացել․ «Ժողովուրդ»

Պետության հաշվին Դուբայ են գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկում են տարեվերջին պետական համակարգի ներկայացուցիչների պարգեւատրման թեման, պարզվում է՝ նախկին իշխանությունների օրոք գումարների մսխման շատ ավելի վատ դեպքեր են եղել:

Օրինակ` Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ` դեռ 2016թ. «Տեառընդառաջ» համաքաղաքային տոնակատարության մասնակիցներին` որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ: Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Այսինքն՝ պարզ չէ, թե իրականում ովքեր են համայնքի հաշվին Դուբայ գնացել: Բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի` նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների:

Նշենք, որ Ն. Սարգսյանը Եղվարդի համայնքապետն է 1999թ.-ից եւ պաշտոնավարման ընթացքում հասցրել էր համալրել ՀՀԿ շարքերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ