«Հրապարակ»-ը գրում է․ «Գյուղապետերի դեմ հետհեղափոխական արշավի երկրորդ սերիան է սկսվել: Թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղապետը, որի մասին լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվ լուսաբանում են, այլև ուրիշ համայնքապետեր:
Երեկ տեղեկություն ստացանք, որ Արարատի մարզի որոշ համայնքապետերի դեմ ստորագրահավաք են նախաձեռնում: Առաջին պլանում, այսպես կոչված՝ ակտիվ «հակահեղափոխականներն» են, օրինակ՝ Սուրենավանի գյուղապետը, որն ապրիլյան քայլարշավի օրերին կանխում էր Փաշինյանի համակիրների երթը դեպի Երևան: Ստորագրահավաքի նախաձեռնողները, ի դեպ, հայտարարում են, որ ունեն մարզային իշխանությունների աջակցությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը