05 02 2019

«Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա չի վերցնի թանկացման բեռը․ «Ժամանակ»

«Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա չի վերցնի թանկացման բեռը․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռու­սական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թան­կացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտա­րարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախ­սերի կրճատման հաշվին:

Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, և այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել:

Այսպիսով, 15 դոլա­րի պարտքը կուտակվում է, և քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերևս Երևան ՋԷԿ-ն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ