«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պարենային, դեղամիջոցներով և բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետի թափուր պաշտոնի շուրջ կռիվ է հասունանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշոտ Մովսեսյանը 2019 թվականի հունվարի 25-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով՝ դատարանը ստիպի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթը ճանաչել անվավեր:
Ըստ էության, ՊՆ-ում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, և անցած թեկնածուի հաղթանակը կասկածի տակ են դնում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը