«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը և այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ:
Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Իսլանդիան:
Հնարավոր է, որ միավորված դեսպանատունը ղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը